Ադրբեջանը օկուպացված հայկական Շուշի քաղաքը ներկայացրել է 2023թ. թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքի կոչման։

Ինչպես Թվիթերի իր աքաունթում տեղեկացրել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը, առաջարկը ինքը ներկայացրել է ԹՅՈւՐՔՍՈՅ-ի 38-րդ նախարարական նիստում Ուզբեկստանի Խիվա քաղաքում։