ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Մերուժան Առաքելյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի (Շիրակի մարզ, ք. Գյումրի) արտադրական գործունեության կասեցումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ից:

«Գյումրի Քենդի» ապրանքանիշի կրեմային հրուշակեղեն արտադրող այս ընկերությունում հայտնաբերվել էին օրենսդրությւամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնք սահմանված ժամկետում շտկվել են: