Փարան նահանգի դատարանն առաջին անգամ ճանաչել են շների իրավունքը բարոյական վնասը փոխհատուցելու հարցում, որը պատճառվել է դրանց նախկին տերերի դաժան վերաբերմունքի հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով O Antagonista պարբերականին:

Լրատվականի տեղեկություններով՝ Սփայք մականվամբ վեցամյա ոսկեգույն ռետրիվերը եւ Ռեմբո մականվամբ երեք տարեկան փոյնթերն իրենց շահերի պաշտպանների հետ հավասար դատավարության շրջանակում ստացել են «շահագրգիռ կողմի» կարգավիճակ: Դրանցից յուրաքանչյուրն այդկերպ կկարողանա հավակնել 2 հազար ռեալի չափով (շուրջ 400 դոլար) հատուցման՝ որպես բարոյական վնասի փոպհատուցում:

Փաստաբան եւ իրավապաշտպան Էվելին Փալուդուի կարծիքով՝ դատարանը ստեղծել է նախադեպ, որը հետագայում կարող է կիրառվել մյուս կենդանիների շահերը պաշտպանելու համար: «Դա նոր հայացք է իրավունքի հարցում՝ հետհումանիստական»,-պարբերականը մեջբերում է նրա խոսքերը:

Անցած տարվա օգոստոսին Քաշքավել քաղաքի ոստիկանությունը հաղորդագրություն էր ստացել ընտանի կենդանիներին երկար ժամանակով առանց հսկողության թողնելու մասին: Ոստիկանությունը փրկել էր սովից հյուծված, վախեցած եւ հիվանդացած շներին, որոնց տերերը, որոնք մեկնել էին հանգստանալու, թողել էին կենդանիներին միայնակ: Փրկված կենդանիներին տեղափոխել էին վերականգնողական կենտրոն եւ հանձնել կենդանապաշտպան կազմակերպության հետագա խնամքին՝ մերժելով նախկին տերերին վերադարձնել դրանց:

«Խախտվել է կենդանիների իրավունքը: Եւ նույնպես, ինչպես մարդկանց դեպքում, փոխհատուցման իրավունք է շնորհվել նաեւ կենդանիներին»,-հավելել է Փալուդուն: