Այս պայմաններում Սեպտեմբերի 21-ը նման ձեւով նշելը անբարոյականություն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց կինոռեժիսոր Արմեն Գրիգորյանը:

Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները իրենց զոհված զավակների, հարազատների նկարներով հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ համերգի համար տեղադրվող բեմի դիմաց, որպեսզի պահանջենք կառավարությունից չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ին նախատեսված համերգը:

«Անկախության օրը տոնելը, երբ խայտառակ, դավաճանված պատերազմի մեկ տարին չի անցել, երբ որ ամեն օր աճյուններ են գտնում, հուղարկավորություններ են լինում, այստեղ գունագեղ շոու է լինելո՞ւ: Ընդ որում թուրքական բեմի վրա եւ դրոններով: Վաղը դրոններով շոու է լինելու, Պիտերից են բերել, գույնգույն բաներ են անելու: Ցանկացած գունագեղ շոու պոռնկություն է: Եթե էս երկրում կա ազգ, կան մարդիկ, նրանք վաղվանից պետք է էստեղ կանգնած լինեն, որովհետեւ էս համերգը չպետք է լինի: Մենք վաղվանից պետք է վերադարձնենք մեր հայրենիքը: Մեր հայրենիքը օկուպացված է»,-ասաց նա: