Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան քննադատել է Վարշավայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ իր հանդիպման շուրջ ստեղծված իրավիճակը, որը տեղի չի ունեցել սեպտեմբերի 11 ին՝ երկիր նրա այցի շրջանակներում, հայտնել է Rubaltic պորտալը:

«Ես չեմ զղջում որեւէ բանի համար, կարող եմ միայն տարակուսանք հայտնել այն կապակցությամբ, թե ինչպես է լուծվել այս հարցը: Փաստացի մենք ԶԼՄ-ներից տեղեկացել ենք Անգելա Մերկելի հետ հանդիպման ամսաթվի մասին: Ցավում եմ, բայց այդ օրը վաղուց ծրագրել էի կարեւոր տոնակատարությունների մասնակցել», - ասել է Դուդան:

Ինչպես ասել է պետության ղեկավարը, նա նշանակված հանդիպում է ունեցել «Համերաշխություն» արհմիության հետ, այցը կարեւոր է եղել վետերանների համար: «Եթե Վարշավայում հանդիպեի կանցլեր Մերկելի հետ, ստիպված կլինեի հրաժարվել այդ տոնակատարությունների մի զգալի մասից», - ընդգծել է Դուդան:

Ըստ այլ տվյալների՝ Լեհաստանի նախագահը չի ցանկացել հանդիպել Մերկելի հետ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շուրջ ծագած կոնֆլիկտի պատճառով: Դուդան դեմ է արտահայտվել այս նախագծի իրականացմանը: Սակայն հետագայում հայտարարվել է, որ հանդիպումը չի կայանա՝ քաղաքական գործիչների ժամանակացույցերի անհամապատասխանության պատճառով: