Ամերիկացի գիտնականները պարզել են, որ առնվազն 30 վայրկյան Մոցարտի դաշնամուրային սոնատներ միացնելը նվազնում է էպիլեպսիկ նոպաները դեղորայքային բուժման չենթարկվող հիվանդների մոտ: Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի օգնությամբ Դարտմուտի քոլեջի մասնագետները չափել են դեղորայքային բուժման չենթարկվող՝ էպիլեպսիայով տառապող 16 մեծահասակների գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը, ում համար միացրել են 15-90 վայրկյան տեւողությամբ հոլովակներ՝ ներառյալ երկու դաշնամուրի սոնատը (K448):

Պարզվել է, որ 30-90 վայրկյան սոնատ լսելը էպիլեպսիայի նոպաները նվազեցրել է 66.5 տոկոսով: Ամենից շատ, կրճատումն ազդել է գլխուղեղի դիմային կեղեւի ձախ եւ աջ հատվածների վրա, որոնք պատասխանատու են էմոցիոնալ ռեակցիաների կարգավորման համար:

Գիտնականների կարծիքով՝ K448-ը ավելի քան 30 վայրկյան լսելը կարող է կապված լինել դիմային կեղեւի կողմից կարգավորվող նեյրոնների ցանցերի ակտիվացման հետ, որոնք կապված են դրական էմոցիաների հետ: Ենթադրվում է, որ այն օգնում է նվազեցնել էպիլեպսիկ նոպաների հաճախականությունը: