«Թալիբանի» զինյալները սկսել են Քաբուլում Աֆղանստանի երիտասարդության հարկադիր մոբիլիզացումը, հաղորդվում է «Sputnik Աֆղանստանի» տելեգրամյան ալիքում:

Թալիբները հայտարարել են, որ երիտասարդ աֆղանցիները պետք է պայքարեն ընդդեմ Աֆղանստանի դիմադրության ճակատի դեմ Փնաջշերում: Ընդ որում՝ զինյալները խստորեն պատժում են նրանց, ովքեր չեն ցանկանում պայքարել: «Sputnik Աֆղանստանի» թղթակիցներից մեկի զարմիկին ծեծել են մետաղյա ձողով մեջքի հատվածում, քանի որ նա չէր ցանկանում պատերազմ մեկնել: