Դուք որտե՞ղ եք Հայաստանի անկախություն տեսնում, որ ուզում եք նշել, Արցախ գնալու ճանապարհին ե՞ք տեսնում այդ անկախությունը, այսպես վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին դիմեց զոհված զինծառայողների՝ կառավարության դիմաց ընդդեմ սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառմանը հավաքված հարազատներից մեկը:

«Եթե էսքան գումար ունեիք, սառնարաններ առնեիք, որ մեր երեխեքի մարմինները գետնին չդնեիք: Իմ երեխեն 18 տարեկան զինվոր էր, հերոս էր, ոչ թե եսիմ ինչ, որ նրան անարգեիք, գետնին գցեիք: Եթե Հայաստանն էսքան հնարավորություն ունի, թող այդ գումարներով ծախսելով պատերազմին պատրաստվեր, լավ էլ գիտեր, որ պատերազմ է սկսվելու»,- զայրացած նշեց զոհվածի մայրը:

Վարչապետի օգնականն էլ արձագանքեց, թե պատրաստվել են պատերազմին:

«Դուք հիմա պատրաստվեք, որ հետո նորից երեխեքին սառնարանի փոխարեն գետնին չգցեք»,- հակադարձեց զոհվածի մայրը: