Huawei ընկերությունը կգտնի միջոցն իր սմարթֆոնները 5G կարգավորմամբ կոմպլեկտավորելու համար, հաղորդում է Huawei Central-ը:

Չինական ինսայդերներից մեկը հայտարարել է, որ Huawei-ը կշարունակի սմարթֆոնների թողարկումը հինգերորդ սերնդի կապի ապահովմամբ: Ներկայում կորպորացիան չի կարող թողարկել սարքերը 5G-ով, քանի որ չունի բավարար քանակությամբ նոր պրոցեսորներ ամերիկյան պատժամիջոցների պատճառով:

Ենթադրվում է, որ Huawei-ը կներկայացնի նոր սերնդի կապի ապահովմամբ գաջեթներն ամսվա վերջում: 5G-ով առաջին սմարթֆոնի թողարկման պլանավորված ժամկետը չի հաղորդվում: Սեպտեմբերի 23-ին ընկերությունը կհայտարարի Nova 9 սերիայի սմարթֆոնների եւ որոշ այլ պրոդուկտների մասին:

Huawei-ը ներառվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում 2019 թվականի մայիսին: Ամերիկյան ընկերությունների հետ առեւտրի արգելքի պատճառով Huawei-ը ստիպված էր գնել իր սմարթֆոնների համար 4G ապահովմամբ պրոցեսորներ: