Oppo ընկերությունը պատենտավորել է առաջին սմարթֆոնը կողմնային տեսախցիկով, հաղորդում է LetsGoDigital պարբերականը:

Հաղորդվում է, որ հեռախոսի կորպուսի մեջ արվում է տեսախցիկի համար անցք, որի շնորհիվ սարքը կարողանում է նկարել կողմնային հատվածում գտնվող օբյեկտները:

Այդ նորամուծությունը թույլ կտա նկարել եւ տեսագրել սմարթֆոնով տարբեր անկյուններից: Այսպես, եթե օբյեկտը տեղափոխվել դեպի կողք, սմարթֆոնը պետք չէ շրջել, քանի որ օբյեկտը կհայտնվի կողմնային տեսախցիկի տեսադաշտում:

Oppo ընկերության ծրագրավորողների խոսքով՝ այդ լուծումը մատչելի է եւ չի պահանջում հավելյալ օբյեկտիվի տեղադրում: Գաջեթի կողմնային մասում գտնվում է հայելիների համակարգ, ընդ որում՝ պատկերը կնկարվի հիմնական տեսախցիկով:

«Հենց տեսախցիկը կհայտնաբերի, որ օբյեկտը շարժվում է դեպի աջ՝ կադրի սահմաններից դուրս, հայելին կշրջվի, եւ կակտիվանա կողմնային տեսախցիկը, որպեսզի շարունակի իրադարձության լուսանկարումն ամբողջական ֆոկուսով»,-ասվում է պատենտի նկարագրության մեջ: Չի հաղորդվում՝ արդյո՞ք Oppo-ն կօգտագործի այդ հայտնագործությունն իրական սմարթֆոններում, թե ոչ: