Անհայտ տղամարդը պայթուցիկ նյութ է նետել Ռիո դե Ժանեյրոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսության ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը:

Դեպքը գրանցել են դիվանագիտական ներկայացուցչության տեսախցիկները: Սեւ հանդերձանքով տղամարդը պայուսակից հանել է առարկա, որը նետել է հյուպատոսության շենքի ուղղությամբ եւ փախուստի դիմել:

Դեպքի վայր են ժամանել սակրավորները: Նրանք հավաքել են սարքի բեկորները փորձաքննություն անցկացնելու համար: Տուժածներ չկան, վնասվել են միայն դիվանագիտական առաքելության շենքի դարպասները:

Ոստիկանությունը պարզում է հանցագործի ինքնությունը: