Միացյալ Նահանգները ողջունում է ֆրանսիացի զինվորականների կողմից «Մեծ Սահարայում Իսլամական պետության» առաջնորդի ոչնչացումը, որը ԻՊ ճյուղավորումներից մեկն է, հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը:

«Միացյալ Նահանգները ողջունում է մեր գործընկեր եւ դաշնակից Ֆրանսիայի կողմից Ադնան Աբու Վալիդ ալ-Սահրաուի ոչնչացումը: Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հանձնառությունը՝ պայքարել ահաբեկչության դեմ եւ պաշտպանել խաղաղ բնակիչներին Արեւմտյան Աֆրիկայում՝ մեր աֆրիկացի գործընկերների հետ համաձայնեցմամբ», - ասվում է հայտարարության մեջ:

Պետքարտուղարությունը նաեւ նշել է, որ «Մեծ Սահարայում ԻՊ»-ի ոչնչացված առաջնորդը պատասխանատու է «2017 թվականի հոկտեմբերի 4-ին ԱՄՆ-Նիգերիա համատեղ պարեկության վրա հարձակման» համար, որի հետեւանքով չորս ամերիկացի զինվոր է զոհվել: