Աֆղանստանում մշտական ​​կառավարության ձեւավորման գործընթացը կարող է երկար տեւել՝ մինչեւ մի քանի ամիս, այդ մասին NHK հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է «Թալիբան» շարժման կատարական քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մոհամմադ Սոհաիլ Շահինը:

«Նախարարները դեռ կարող են փոխվել, եւ կաբինետի վերջնական կազմը ձեւավորելու համար կարող են օրեր կամ ամիսներ պահանջվել», - ասել է Շահինը:

Թալիբների ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ թալիբները պատրաստ են «մտնել նոր փուլ եւ երկկողմ հարաբերություններ հաստատել ԱՄՆ հետ»՝ պայմանով, որ Վաշինգտոնը ապասառեցնի Աֆղանստանի ակտիվները, քանի որ երկիրը կանգնած է լուրջ հումանիտար ճգնաժամի առջեւ: