Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան կայցելի այս ամսվա վերջին՝ հանդիպելու ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ եւ քննարկելու բռնությունը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, տեղեկացնում է Ahval News-ը։

«Օրակարգի հիմնական կետը Սիրիան է, դիցուք՝ Իդլիբը»,- ասել է բարձրաստիճան թուրք պաշտոնյան անվան գաղտնիության պայմաններում։ «Իդլիբյան համաձայնագրում ներկայացված պայմանները լրիվ չափով չեն կատարվել»։

Իդլիբյան համաձայնագիրը կնքվել է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ 2020թ. մարտին, Իդլիբում մի քանի շաբաթվա դաժան մարտերից հետո։

Հիմա Թուրքիան եւ Ռուսաստանը դժգոհում են հրադադարի բազմակի խախտումներից։

«Սիրիայում չպետք է ծագի որեւէ նոր անկայունություն»,- ասել է մեկ այլ, նույնպես անունը նշել չցանկացող թուրք պաշտոնյա։

Իդլիբի մեծ մասը հսկվում է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (HTS) իսլամիստական խմբավորման կողմից, որը «Ալ-Քաիդայի» եւ «Ջաբհաթ ան-Նուսրայի» սիրիական ճյուղավորումն է։ Թուրքիան նույնպես Իդլիբում զորքեր ունի Աստանայի համաձայնագրի շրջանակում։ Թուրքական եւ ռուսաստանյան զինվորական պահակախմբերը համատեղ պարեկում են նահանգի շջանները։

Էրդողանը Պուտինի հետ կհանդիպի Սոչի քաղաքում երկօրյա ացի շրջանակում, Նյու Յորքում Միավորված Ազգերի Կազմակերպության Գերագույն վեհաժողով այցելությունից հետո։ Ամսաթվերը դեռ հայտարարված չեն։