Ուելսի արքայազն Չառլզը պատմել է հոր՝ արքայազն Ֆիլիպի հետ վերջին խոսակցության մասին, որը տեղի է ունեցել նրա մահվանից մեկ օր առաջ։ Զրույցը նվիրված էր Էդինբուրգի հերցոգի հոբելյանի հանդիսությանը։ Որդու հետ զրույցի ժամանակ արքայազն Ֆիլիպն ասել է, որ դեռ պետք է հասնի իր 100-ամյակին, տեղեկացնում է Daily Mail-ը։

Արքայազն Չառլզն ասել է, որ զանգահարել է արքայազն Ֆիլիպին ապրիլի 8-ին եւ փորձել խոսել նրա հետ նրա ծննդյան օրվա մասին, որը պետք է տեղի ունենար հունիսին։ Բրիտանական թագաժառանգը խոստովանել է, որ հեշտ չէր բարձրացնել այդ թեման, քանի որ գիտեր, որ հայրը չի սիրում մեծ տոնախմբությունները։

Արքայազն Ֆիլիպը պատասխանել էր. «Դե ինչ, ես դեռ պետք է ապրեմ մինչեւ այդ, այդպես չէ՞»։ Դա հոր հետ արքայազն Չառլզի վերջին զրույցն էր։

Արքայազն Ֆիլիպը վախճանվել է ապրիլի 9-ին, 99 տարեկան հասակում՝ չհասնելով իր հարյուրամյա հոբելյանին։ Թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսնու մահվան պաշտոնական պատճառը շատ ծեր հասակն էր։