Բերման ենթարկելու հիմքերը սպառիչ սահմանված են քրեական դատավարության օրենսգրքում, եւ որեւէ ոստիկան չի պատասխանումիմ հարցին, թե ինչի  համար են բերման ենթարկում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 18-ին, Երեւանի Շառլ Ազնավուրի լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը` անդրադառնալով հավաքի վայրից քաղաքացիներին բերման ենթարկելուն:

«Իրանք պարտավոր են ներկայացնել, թե ինչու են քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառում քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանության կողմից բացարձակապես ապօրինություն է, ոստիկանությունը հերթական անգամ խախտում է մարդու իրավունքը: Այ, որ սենց կանգնել են, թող գնան սահմանին, որ էթուրքը դանակով մեքենայի վրա է քերում, մեր երեխաներին մայր է հայհոյում, բարձր ասում եմ, որ լսեն բոլոր ոստիկանները, այստեղ ոստիկան չի կանգնած, այստեղ քաղաքացու հերն անիծող է կանգնած: Լավ տղա էիք, գնայիք երեկ Գորիսի-Կապանի սահմանին, էն որ թուրքը դանակն առած ընկել էր ավտոբուս էր քերում,   երեխեքին մայր էր հայհոյում, գնայիք, էնտեղ կանգնեիք, ոչ թե գայիք ստեղ կանանց ու տարեցներին բերման ենթարկեիք: Ամո΄թ ձեզ, դուք թուրքից ոչ մի բանով չեք տարբերվում, մենակ ձեր անձնագրերով եք տարբերվում»,-ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանը նաեւ կոչ արեց ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին մինալ եւ մասնակցել այս ակցիաներին:

«Իրանք պետք է գան եւ առաջնորդեն, ոչ թե միայն մասնակցեն»,-ասաց նա:

Նշենք, որ ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրաապետության հրապարակում նախատեսված է համերգ` նվիրված ՀՀ անկախության 30 ամյակին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «անկախության օրը գունագեղ եւ մասշտաբային միջոցառում է լինելու, որը նաոեւ նվիրված է լինելու պատերազմում զոհվածների հիշատակին»: