Ճապոնացի գիտնականների խումբը ստեղծել է AugLimb ռոբոտացված ձեռքը։ Տոկիոյի համալսարանի եւ Առաջավոր արդյունաբերական գիտության եւ տեխնոլոգիաների ազգային իսնտիտուտի ստեղծած սարքը կարող է դառնալ «երրորդ ձեռք», որը կհեշտացնի ձեռքի աշխատանքը, տեղեկացնում է Tech Xplore պորտալը։

Ռոբոտը նախատեսված է մարդկային մարմնի հնարավորությունների ընդլայնման համար, նշել է AugLimb-ի ստեղծողներից մեկը՝ Հաորան Սեն։ Արհեստական ձեռքը կարող է վերցնել առարկաները 250 միլիմետր հեռավորությունից։

Սարքը ստեղծողը նշել է, որ AugLimb-ը կարող է ծալվել, ինչը թույլ կտա առանց սահմանափակման կատարել ձեռքերով սովորական շարժումներ։ Սարքը նաեւ փոքր քաշ ունի, ինչի շնորհիվ այն կկարողանան օգտագործել ինչպես երեխաները, այնպես էլ տարեց մարդիկ։

Նշվում է, որ բացված վիճակում ռոբոտացված ձեռքը երկուսուկես անգամ ավելի երկար է միջին վիճակագրական մարդու նախաբազկից։ Մանիպուլյատորի մասերը պատրաստված են սովորական 3D-տպիչով, ընդգծել է Սեն։

Հիմա ռոբոտացված ձեռքի նախատիպը փորձարկում է անցնում։ AugLimb-ը կառավարել կարելի է միայն  ձեռքով, բայց գիտնականները ուսումնասիրում են կառավարման միջոցները։ Այսպես, ռոբոտացված ձեռքի կառավարման համար նախատեսում են կիրառել էլեկտրաէնցեֆալագրի մեթոդները, որոնք թույլ կտան մանիպուլյատորին նկատի ունենալ ուղեղի որոշակի ազդանշանները։