Խաղողագործները գիշերը անցկացրել են Արմավիրի մարզի Ամասիա գյուղում գտնվող խաղողի վերամշակման գործարանում։ Այս մասին հայտնում են ԱԼՏ TV-ի պատրաստած ռեպորտաժում:

Բողոքի ակցիաների մասնակիցները տարիներ շարունակ խաղողը մթերել են «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ Ամասիսայի մասնաճյուղում։ Ասում են՝ պայմանգիր կնքել են մթերումից մեկ ամիս առաջ։

Այս տարի գյուղացիների պայմանագրերը չի թարմացվել, գործարանը մթերում չի իրականացրել։

Սոխակ Հովհաննիսյանը 200 տոննա խաղող ունի, այլ գործարանների հետ պայմանագիր չունի, բոլոր դռները թակել է, բայց անօգուտ։ Գյուղացիները մինչև առավոտ սպասեցին, հանդիպում չկայացավ։ Խաղողի մթերման խնդիրը շարունակում է մնալ չլուծված։