Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին ասել է, որ իրանական վառելիքի ներկրումը, որն իրականացնում է «Հեզբոլլահը», խախտում է Լիբանանի ինքնիշխանությունը, տեղեկացնում է Reuters-ը։

«Լիբանանի ինքնիշխանության խախտումը տխրեցնում է ինձ»,- ասել է Միկատին։

«Բայց ես մտահոգ չեմ, որ պատժամիջոցներ կարող են մտցվել Լիբանանի հանդեպ, որովհետեւ գործողությունն իրականացվել է առանց լիբանանյան կառավարության մասնակցության»,- ավելացրել է վարչապետը։

«Հեզբոլլահի»՝ Թեհրանի հետ կապված ընկերությունը սկսել է վառելիքով բեռնված ավտոցիստեռններ բերել Իրանից, ինչը, նրա խոսքով՝ պետք է թուլացնի կործանարար էներգետիկ ճգնաժամը Լիբանանում։ Լցանավը վառելիք է հասցրել Սիրիա, այնտեղից էլ այն ուղարկվել է Լիբանան։ Ե՛վ Սիրիան, ե՛ւ Իրանը ենթարկվում են ԱՄՆ պատժամիջոցներին։