Առնվազն ութ մարդ է վիրավորվել Ֆիլիպինների Մինդանաո կղզում նռնակի պայթյունի հետեւանքով, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ չարագործը մարզադահլիճում վոլեյբոլի խաղի ժամանակ նռնակ է նետել ամբոխի վրա: Իշխանությունները միջադեպի կապակցությամբ հետաքննություն են սկսել: