Չինաստանի իշխանությունները եկամուտներ հայտարարագրելիս եւ հարկեր վճարելիս կանոնավոր կստուգեն դերասաններին, աստղերին եւ բլոգերներին՝ օրենքի պահանջներին համապատասխանությունը ստուգելու համար, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ՉԺՀ գլխավոր հարկային վարչությանը:

«Անհրաժեշտ է կանոնավոր հիմունքներով հարկային ստուգումներ անցկացնել աստղերի, դերասանների եւ առցանց հաղորդումների առաջնորդների համար, դա անել ընտրովի վերահսկողության միջոցով եւ հրապարակել ստուգման արդյունքները»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Այն սահմանում է, որ նման միջոցառումները պետք է տարածվեն երկրի ամբողջ մշակութային ոլորտի եւ ժամանցի արդյունաբերության վրա:

Հայտարարության համաձայն, եթե շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր խնդիրներ ունեն հարկերի հետ, մինչեւ այս տարվա վերջն իրենց նախաձեռնությամբ, իրավասու մարմիններին տեղեկացնեն կատարված խախտումների մասին, կարող են ակնկալել տուգանքների նվազեցում եւ նույնիսկ վերացում: Ինչ վերաբերում է դերասաններին եւ ընկերություններին, որոնք պարտաճանաչ հայտարարում են իրենց եկամուտների մասին, կառավարությունը հույս ունի, որ դրանք լավ օրինակ կդառնան ժամանցի արդյունաբերության մյուս բոլոր աստղերի եւ հաստատությունների համար: