Նյու Յորքում Մանհեթեն ֆինանսական թաղամասը լի է սատկած չվող թռչուններով: Նրանք բախվում են երկնաքերների պատուհաններին, հայտնում է Օդյուբոնի ազգային միությունը:

Ապակյա պայծառ լուսավորված երկնաքերները գարնանային կամ աշնանային միգրացիոն սեզոնին տարբեր տեսակի թռչունների մահվան պատճառ են դառնում: Ինչպես ասել է բնապահպանական կազմակերպության կամավոր Մելիսա Բրեյերը, այս ընթացքում, իր հերթափոխի ժամանակ, նա սովորաբար հավաքում է մոտ 20 սատկած կամ հաշմանդամ թռչուն: Այս անգամ նա գտել է 226 մահացած արարածի:

Բրեյերին հաջողվել է գտնել 30 վիրավոր, բայց կենդանի արարածների: Նա դրանց տարել է Վայրի թռչունների հիմնադրամի վերականգնողական կենտրոն:

Ապակե երկնաքերները վտանգավոր են թռչունների համար այն պատճառով, որ արտացոլում են ստեղծում, եւ փետրավորները չեն հասկանում, որ թռչում են անմիջապես դեպի պատը։