«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը պատասխանատվություն է ստանձնել Սիրիայում Դեյր Ալի գազատարի վրա կատարված դիվերսիայի համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով արմատական կազմակերպության ներկայացուցիչների հայտարարությանը:

Ավելի վաղ Սիրիայի նավթի եւ հանքային ռեսուրսների նախարար Ալի Գանիմը հայտարարել էր, որ Ադրա եւ Դումեյր շրջանների միջեւ գազատարի վրա պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչության հետեւանքով:

Գազատարի վրա դիվերսիան հանգեցրել է ամբողջ երկրում էլեկտրականության խափանմանը: Դեյր Ալի էլեկտրակայանն ապահովում է էլեկրտաէներգիայում Սիրիայի ավելի քան 50 տոկոսը:

Ավելի ուշ Սիրիայի նավթի եւ հանքային ռեսուրսների նախարարությունը հայտարարել էր գազատարի աշխատանքի վերականգնման մասին, հաղորդում է SANA սիրիական պետական տեղեկատվական գործակալությունը: