ԱՄՆ-ում Դեւոն էրիքսոնը դատապարտվել է պարտադիր ցմահ ազատազրկման առանց վաղաժամկետ ազատվելու իրավունքի 2019 թվականի մայիսին դպրոցի վրա հարձակվելու համար: Այդ վճիռը կայացրել է Նեբրասկա նահանգում Դուգլաս շրջանի դատարանը, գրում է Gazeta-ն:

Հաղորդվում է, որ երիտասարդը ստացել է 1 282 տարով ազատազրկում դպրոցում մարդասպանության եւ ութ մարդու մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Կրթական հաստատությունում հարձակման մեջ մասնակցել է նաեւ նրա հանցակիցը:

2021 թվականի հունիսին Էրիքսոնին ատենակալները շուրջ քառասուն հոդվածով մեղավոր են ճանաչել, ներառյալ իր 18-ամյա դասընկեր Քենդրիք Կաստիլյոյին սպանելու համար: Նա նաեւ դատապարտվել է սպանության փորձի մեջ 31 հոդվածով, ինչպես նաեւ ստացել է մի շարք այլ ծանր մեղադրանքներ, այդ թվում՝ հրկիզում, կողոպուտ, դպրոցի տարածքում զենքի պահպանում:

Ինչպես հայտարարել է այդ գործով շրջանային դատախազ եւ հատուկ դատախազ Ջորջ Բրաուխլերը, այդ ազատազրկման ժամկետը, հավանաբար, ամենաերկարն է Դուգլաս շրջանում երբեւէ գրանցվածներից: