Ղազախստանն ու Բելառուսը կարտադրեն սպառազինություն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համար (ՀԱՊԿ): Այդ հայտարարությամբ է ներկայացել Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ երկու երկրների ռազմարդյունաբերական համալիրը պատրաստվում է մեծացնել սահմանների անվտանգությունն ապահովելու հնարավորությունները Աֆղանստանում իրավիճակի ֆոնին:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անհարժեշտ է սովորեցնել երկրի բնակչությանը հրազենից օգտվելու հմտություններ:

Մինչ այդ «Ռոսօբորոնէքսպորտի» (ներառված է «Ռոստեխ» պետական կորպորացիայի կազմում) գործադիր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստ է մեծացնել համագործակցությունը Բելառուսի հետ զենք եւ ռազմատեխնիկա ստեղծելու հարցում: