Գերմանիայի Կոբուրգ քաղաքում փափուկ արջուկների գործարանը ստեղծել է 189 եվրո արժողությամբ սահմանաափակ քանակով արջուկ Գերմանիայի կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հեռանալու կապակցությամբ, հաղորդում է dpa գորխակալությունը:

Հարյուրամյա պատմություն ունեցող գործարանը պատրաստում է փափուկ արջուկներ, որոնք նվիրված են հայտնի անձանց: Դրա հավաքածուում, մասնավորապես, կան ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբամայի, Թեոդոր Ռուզվելտի եւ Աբրահամ Լինքոլնի արջուկները, ինչպես նաեւ ԳԴՀ կանցլերներից մեկի՝ Հելմութ Շմիդթի եւ մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի արջուկները:

«Այն ամենն, ինչ կարգավիճակ ունի աշխարհում, ներկայացված է մեր ցուցասրահում»,-պարբերականը մեջբերում է գործարանի տնօրեն Մարթին Գերմանի խոսքերը:

Նրա խոսքով՝ արտադրողները ստեղծում են ոչ թե խաղալիք երեխաների համար, այլ արվեստի գործեր:

Մերկելի արջուկին հագցրել են կարմիր պիջակ եւ սեւ տաբատ, եւ, ինչպես իր հայտնի նախատիպը, արջուկի մատները գոտկատեղի մակարդակում են: Արջուկը կրում է նաեւ Գերմանիայի դրոշի գույներով ուլունքներ: Արտադրողը կպատրաստի ընդամենը 500 այդպիսի խաղալիք, որոնցից մեկն անձամբ կնվիրի Մերկելին: Նա կստանա 16 համարի խաղալիքը: Այդ թիվը խորհրդանշում է տարիները, որոնք Մերկելն անցկացրել է կանցլերի պաշտոնում: