Արցախում ցեմենտի գործարան է բացվել, որը կարտադրի նաև այլ շինանյութեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի ՛ հայրենակիցներ
Արցախում ցեմենտի ժամանակակից գործարան ունենալու ծրագիրը ներդրողի հետ քննարկել էինք մինչև 2020թ.-ի սեպտեմբերին մեր դեմ սանձազերծված պատերազմը:
Գործարարը պատերազմից հետո ոչ միայն չհրաժարվեց այդ բիզնես-գաղափարից, այլև այն իրականացրեց ամբողջ ծավալով. ներդրումային ծրագրի արժեքը կազմել է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար: Բացի ցեմենտից, գործարանը կարտադրի նաև այլ շինանյութեր, որոնք, համոզված եմ, լայնորեն կօգտագործվեն Արցախում մեծ թափ առած շինարարական աշխատանքներում»,- գրել է նա: