Ռուսաստանում COVID-19-ով վարակվելու դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 20 174-ով՝ հասնելով 7 274 928-ի, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Համավարակի ամբողջ ընթացքում երկրում գրանցվել է հիվանդության 7 274 928 դեպք: Աճի տեմպը կազմել է 0,28 տոկոս:

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ի հետեւանքով 793 մահվան դեպք, ամբողջ ընթացքում այդ թիվը հասել է 198 218-ի: