Ռուսաստանի Կենտրոնական ընտրահանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ սեպտեմբերի 19-ին Մոսկվայի ժամանակով 10.00-ին ընթացող Պետական դումայի ընտրություններին Ռուսաստանի ամբողջ տարածքում մասնակցությունը կազմում է 35,69 տոկոս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Տուվայի Հանրապետությունում (67,27 տոկոս), Կաբարդինո-Բալկարիայում  (69,18 տոկոս) եւ Չեչնիայում  (76,15 տոկոս):

Նվազագույն մասնակցությունը Սանկտ Պետերբուրգում է (20,69 տոկոս), Յարոսլավսկի (21,7 տոկոս) եւ Վլադիմիրսկի (21,9) շրջաններում: Ընդ որում՝ Պամֆիլովան նշել է, որ Յարոսլավսկի շրջանի տվյալներում դեռեւս հաշվի չի առնվել հեռավար էլեկտրոնային քվեարկության մասնակցության արդյունքները:

Ռուսաստանում սեպտեմբերի 17-19-ն ընթանում են Պետական դումայի ընտրություններ, որոնց կարելի է մասնակցել ընտրատեղամասում կամ առցանց քվեարկելու միջոցով: Միաժամանակ ընթանում են ինը ռուսական սուբյեկտների եւ 39 խորհրդարանական շրջանների ղեկավարների ընտրությունները: