Գերմանացի հնագետների գիտական աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ բրոնզի դարի մարդիկ անասուններին դարձնում էին ընտանի կենդանիներ կաթ ստանալու համար, որն օգտագործելը, մասնագետների կարծիքով, սկիզբ է դրել միգրացիային դեպի տարբեր մայրցամաքներ: Ինչպես պատմել է գիտական աշխատության հեղինակ Շեւան Ուիլքինը, նրա թիմը կարողացել է հետազոտել ավելի քան 56 մարդու ատամնաքարերը, որոնք ապրել են բրոնզի դարում: Դրանցից մի քանիսի վրա հայտնաբերվել են սպիտակուցների հետքեր, որոնք ծագում են տարբեր կենդանիների՝ կովերի, ոչխարների եւ ձիերի կաթից, հաղորդում է Planet Today-ը:

Ընդ որում՝ այդպիսի մասնիկները բացակայել են մարդկանց մոտ, որոնք ապրել են քարե դարում: Այդ փաստը հանգեցրել է գիտնականներին մտքին, որ առաջին մարդիկ սկսել են միգրացիան Պոնտիկ-կասպիական տափաստանում, որտեղ սկսվել է եղջերավոր անասուններին ընտանի կենդանիներ դարձնելու գործընթացը: Մինչդեռ ավելի վաղ համարվում էր, որ ժողովուրդների տեղաշարժը սկիզբ է առել հյուսիսային Ղազախստանում Բոթայ գյուղից, սակայն տեղացի մարդկանց մնացորդների ուսումնասիրությունը ցույց է տվել հակառակը. նրանց ոսկորներում համապատասխան պրոտեիններ չէին պարունակվում: Դեռեւս տարաձայնությունների առարկա է, թե ինչ առավելություններ էր տալիս հնաբնակներին կաթի օգտագործումը: Սակայն գիտնականների կարծիքով կա հավանականություն, որ հավելյալ սննդարար նյութերը հնարավորություն են տվել նախնիներին գոյատեւել տափաստանային տեղանքի դաժան պայմաններում: