Կառավարության շենքի մոտ այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ին  անկախության օրվան նվիրված համերգը:
Ակցիային մասնակցում են ինչպես զոհվածների հարազատներ, այնպես էլ հասարակական-քաղաքական գործիչներ եւ ուղղակի քաղաքացիներ:
«Ակցիան մեկնարկել է երեկվանից նախեւառաջ այստեղ կազմակերպվող այդ սրբապղծության դեմ, որը կազմակերպող անձը, չգիտեմ`  վարչապետ ասեմ, թե ինչ ասեմ, ասել է գունագեղ տոնախմբություն` զոհվածների հիշատակին: Մենք պահանջում ենք, որ չեղարկվի այդ գունագեղ տոնախմբություն կոչվածը: Ակցիաները շարունակական բնույթ են կրելու, մինչեւ չեղարկեն: Շատ ժամանակ ոսում եմ զոհվածների հարաատների հետ, նրանք չեն կարող գալ այստեղ, մասնակցել ակցիաների, էդ հոգեվիճակում չեն: Մեր եղբայրների շիրիմների վրա տոնախմբություն են կազմակերպում, ցինիզմի վերին աստիճան»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհվածի քույրը:
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրաապետության հրապարակում նախատեսված է համերգ` նվիրված ՀՀ անկախության 30 ամյակին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «անկախության օրը գունագեղ եւ մասշտաբային միջոցառում է լինելու, որը նաոեւ նվիրված է լինելու պատերազմում զոհվածների հիշատակին»: