Ամերիկացի երեխաների շրջանում լայն տարածում է ստանում դպրոցական զուգարաններում մանր կողոպուտը. ավարի մասին տեղեկատվությամբ կիսվում են TikTok-ում, հաղորդում է NPR-ն:

Լրագրողները պարզել են, որ երիտասարդ վանդալներն ի հայտ են եկել ամբողջ երկրում. գողացվել է օճառի  դոզատորը եւ վնասվել է լվացարանը Ֆլորիադում; զուգարանները խցանված են, պոկված են հայելիներն ու օճառի դոզատորները Կալիֆոռնիայում; կարմիր ներկով աղտոտված են պատերն Արկանզասում; ջարդված է սալիկն ու միջնապատերը Թենեսիում:

Աշակերտները ստորագրում են ավերիչ տեսանյութերը #deviouslick (հմուտ կողոպուտ) հեշթեգով: Սոցցանցում հայտարարել են, որ այդպիսի կոնտենտը հեռացվում է:

«Մենք ակնկալում ենք, որ մեր հանրությունը կմնա անվտանգ եւ կգործի պատասխանատու, եւ մենք հավանություն չենք տալիս կոնտենտին, որը նպաստում է հանցավոր գործունեությանը»,-ռադիոկայանը մեջբերում է TikTok-ի ներկայացուցչի խոսքերը:

Բրաունի համալսարանից դեռահասների վարքն ուսումնասիրող դոցենտ Ժակլին Նեսիի խոսքով՝ կողոպուտի միջոցով երեխաները փորձում են իրենց նկատմամբ ուշադրություն սեւեռել:

«Նպատակն այն չէ, որ ստանան դպրոցից գողացվածը: Ես կարծում եմ, որ նպատակը հասակակիցների կողմից հավանության արժանանալն է, եւ դա իսկապես հզոր խթան է դեռահասների համար»,-ասել է նա:

Ուսուցիչներն ու ոստիկանները կոչ են անում ծնողներին երեխաների հետ դաստիարակչական զրույց անցկացնել: