Կանայք կարող են ծառայության անցնել Հռոմի Պապհի անձնական էլիտար պահպանությունում՝ շվեյցարական գվարդիայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կանանց ընդունելությունը քննարկվում է: Գվարդիայի կազմի շուրջ այդ որոշման մասին վկայում են աշխատանքները, որոնք սկսվել են կատարվել շվեյցարական գվարդիականների զորամասերում»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա պարզաբանել է, որ Հռոմ ժամանող գվարդիականները տեղակայվում են մի քանի հոգանոց զորամասերում, որոնք ունեն ընդհանուր լոգասենյակ: Սկսված աշխատանքները նախատեսում են առանց սենյակներ առանձնացված լոգարաններով: «Դա արվում է կանանց համար: Իհարկե վերջնական որոշումը կկայացնի Հռոմի Պապը»,-պարզաբանել է աղբյուրը:

Շվեյցարական գվարդիայում ծառայելու թեկնածուներին բավականին լուրջ պահանջներ են առաջադրվում. նրանք պետք է լավ ֆիզիկական վիճակում լինեն, ունենան հաճելի արտաքին, ինչպես նաեւ անցնեն ինտելեկտը ստուգող թեստ, ցուցադրեն լեզուների իմացություն եւ լինեն կաթոլիկ: Ծառայություն կարող է տեւել 2-25 տարի՝ համաձայն պայմանագրի: Ընդ որում՝ շվեյցարական գվարդիականներն ունեն ամենաբարձր վարձատրությունը՝ շուրջ 1,2 հազար եվրո ամսական, սակայն նաեւ ապահովվում են անհարժեշտ ամեն ինչով:

Շվեյցարական գվարդիան, որը պատմականորեն կազմված էր վարձկաններից, արժանացել է Պապի անհատական պահպանությունն ապահովելու արտոնությանը 1527 թվականին՝ ցուցաբերելով առանձնակի խիզախություն Սրբազան Հռոմեական կայսրության Կառլ V կայսեր զորքերի կողմից Հռոմը գրավելու ժամանակ: Այսօր այն պարզապես «ֆոլկլորային» ստորաբաժանում չէ, քանի որ ոչ մի հանդիսավոր եւ դիվանագիտական արարողություն տեղի չի ունենում առանց նրանց, նրանք նաեւ հուսալիորեն պահպանում են հովվապետին ժանդարմերիայի աշխատակիցների հետ միասին: Շվեյցարական գվարդիականները քաղաքացիական հագուստով ուղեկցում են Հռոմի Պապին նաեւ իր արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ: