Ֆիլիպինցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մենի Պակյաոն պաշտոնապես դարձել է երկրի նախագահի թեկնածու, հաղորդում է Reuters-ը:

Նա նշել է, որ որոշել է առաջադրել իր թեկնածությունը, քանի որ մարտիկ է ե՛ւ ռինգում, ե՛ւ դրա սահմաններից դուրս: Ընտրություններին մարզիկը կներկայացնի իշխող «Ժողովրդի իշխանություն» Ֆիլիպինյան ժողովրդավարական կուսակցությունը (PDP-Laban):

Ֆիլիպինների նախագահական ընտրությունները կկայանան 2022 թվականի մայիսի 9-ին: 2016 թվականից երկիրը գլխավորում է Ռոդրիգո Դուտերտեն:

Պակյաոն առաջին բռնցքամարտիկն է, որին հաջողվել է դառնալ աշխարհի չեմպիոն ութ քաշային կարգերում: 41-ամյա մարզիկն անցկացրել է 72 մարտ պորֆեսիոնալ մակարդակում: Նա գրանցել է 62 հաղթանակ, ութ պարտություն եւ երկու մարտ ավարտել է ոչ-ոքի հաշվով: