Խորվաթիայի ծովածոցերից մեկի ժայռերին հայտնաբերվել է անգլախոս կին, որը չի հիշում իր ինքնությունը, հաղորդում է The Sun-ը:

Կնոջը նկատել է ձկնորսն ու կանչել փրկարարներին, որոնք ստիպված էին անցնել երկու մղոն անհարթ ժայռերով նրան դուրս բերելու համար: Կնոջ դեմքը արյունոտ էր եւ ծածկված էր վերքերով:

Կինն արտաքուստ շուրջ 60 տարեկան է: Նա չի հիշում՝ ով է եւ ինչպես է այդտեղ հայտնվել: Նա չունի անձնագիր, փաստաթղթեր կամ հեռախոս, հյուծված է եւ ջրազրկված: Փորձագետների խոսքով՝ նա ստիպված էր մի քանի գիշեր անցկացնել այդտեղ, ընդ որում՝ մոտակայքում կային արջեր: Ինչպես պնդում են աղբյուրները, նա կատարյալ անգլերեն է խոսում:

Տեղաբնակներից մեկը նշել է, որ կնոջը հայտնաբերել են ծովածոցի չափազանց դժվարանցանելի մասում, որտեղ սուր քարեր են՝ բառացիորեն ածելիներ, որոնք կտրում են կոծիկներին ռետինե տակացուները:

Ավելի վաղ հիշողության կորստով դեպք է պատահել կայծակի հարվածից փրկված գիտնականի հետ: Նրա դեպքում կորուստը կարճաժամկետ էր: Նշվում է, որ տուժածը հասել էր մինչեւ շտապօգնության մեքենան ինքնուրույն: Կարդիոգրաման ցույց չէր տվել շեղումներ, սակայն տղամարդը մոռացել էր ամեն ինչ այդ օրվա մասին եւ չէր հասկանում՝ ինչ է տեղի ունեցել: Դեպքի հետեւանքով 55-ամյա տղամարդը ստացել էր թեթեւ այրվածքներ: