Հրաբխի ժայթքումը սկսվել է Իսպանիայի Պալմա կղզում փոքր մագնիտուդով մի շարք երկրաշարժերից հետո, հաղորդում է EFE գործակալությունը:

Reuters գործակալությունը, հղում անելով Իսպանիայի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ զինծառայողները սկսել են կղզու բնակչության տարհանումը: Շուրջ 40 մարդ, ինչպես նաեւ ընտանի կենդանիներ տեղափոխվել են անվտանգ վայր:

Ավելի վաղ Կանարյան կղզիների Հրաբխագիտության ինստիտուտը նախազգուշացրել է գալիք տարերային աղետի մասին: Վերջին շրջանում Պալմա կղզում զգալիորեն ուժգնացել է  սեյսմիկ ակտիվությունը, գրանցվել են հարյուրավոր երկրաշարժեր: