Հայաստանում սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 342 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 253942 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1655479 վերջին մեկ օրում` 4025 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 11029 պացիենտ. Մեկ օրում նվազել է 161-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 236578 անձ` վերջին մեկ օրում 490 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 5143 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1192 է: