Սեպտեմբերի 20 -ին Երեւանում անցկացվում է «Armenian Business Forum»-ը։

Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի կառավարության եւ Ռուսաստանի գործարար շրջանակի ներկայացուցիչներ:

Ֆորումի շրջանակներում տեղի կունենա կլոր սեղան «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Խոստումնալից ծրագրեր» թեմայով: Նախատեսվում են քննարկումներ, շնորհանդեսներ եւ գործնական հանդիպումներ:

Միջոցառման ընթացքում կստորագրվի համագործակցության համաձայնագիր Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Ռուսաստանի պետական ​​զարգացման կորպորացիայի  եւ Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիայի միջեւ: