Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 662-ով, մահացել է 34 մարդ։

StopCov կայքի տվյալներով՝ վերջին 24 ժամում ապաքինվել է 3534 մարդ, պանդեմիայի սկզբից՝ 563 530 մարդ։ Պանդեմիայի սկզբից մահացել է 8757 մարդ։

Վրաստանում մինչ օրս պատվաստվել է 1 655 040 մարդ, մեկ օրում՝ 7720 մարդ։

Կարանտինի մեջ է գտնվում 39, ստացիոնարում՝ 5445, քովիդ հյուրանոցներում՝ 1036 մարդ։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։