2021-ի առաջին կիսամյակում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 1,9 մլրդ դոլար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը․ հեռանկարային նախագծեր» թեմայով կլոր սեղանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ առեւտրաշրջանառությունն աճել է 16 տոկոսով։

«Ներկրումն աճել է 9 տոկոսով, արտահանումը՝ 36 տոկոսով։ Ընդ որում, արտահանվող ապրանքների հիմնական մասը կազմել են թանկարժեք եւ ոչ թանկարժեք մետաղները, քարերը եւ դրանցից պատրաստված իրերը, մեքենաշինական սարքավորումները, գյուղատնտեսական, թեթեւ արդյունաբերական, քիմիական արտադրանքը, սննդամթերքը։ Արտահանման, առաջին հերթին՝ ոչ հումքային արտադրանքի արտահանման աճի հեռանկարներն ակնհայտ են»,-նշեց Գրիգորյանը։