Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ առնել, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության միջոցով: Այս մասին սեպտեմբերի 20-ին «Ռուս-հայկական տնտեսական համագործակցությունը. Հեռանկարային նախագծեր» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Հայաստանի կառավարության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ներկա ծանր իրավիճակում Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների հետ առեւտրատնտեսական համագործակցությունը շարունակում է տնտեսության վերականգնման հիմնական գրավականներից մեկը մնալ: «Հիմնականում ԵԱՏՄ-ում դրված հիմքի շնորհիվ հնարավոր եղավ զգալիորեն թուլացնել համավարակի կործանարար ազդեցությունը տնտեսության եւ սոցիալական ոլորտի վրա: Սա մեր երկրի տնտեսական աճի եւ արտաքին առեւտրի ներուժի վրա ազդող ամենակարեւոր դրական գործոնն է դառնում»,- ընդգծեց Գրիգորյանը: