Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ մինչեւ 2024 թվականը Հարավկովկասյան երկաթուղու ընդհանուր ներդրումներն ավելացվել են 3.7 միլիարդ ռուբլով: Այս մասին սեպտեմբերի 20-ին «Ռուս-հայկական տնտեսական համագործակցությունը. Հեռանկարային նախագծեր» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Հայաստանի կառավարության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա նաեւ հայտնեց, որ մոտ ապագայում Հարավկովկասյան երկաթուղու հետ միասին նախատեսվում է վերականգնել լաստանավային հաղորդակցությունը Փոթի նավահանգիստ-Կովկաս նավահանգիստ երթուղով: «Սա էապես կավելացնի ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ»,- պարզաբանեց Գրիգորյանը: