Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների պաշտպանական նոր դաշինքը կարող է հրահրել միջուկային սպառազինությունների մրցավազք աշխարհում: Այս մասին ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանության մեջ, որը տարածել է երկուշաբթի Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սա չափազանց անցանկալի եւ վտանգավոր գործողություն է, որը կխախտի ռազմավարական հավասարակշռությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ միջուկային սպառազինությունների մրցավազք կսկսի»,-ասել է դիվանագետը:

Նա նշել է,որ Փհենյանը «ուշադիր կուսումնասիրի Վաշինգտոնի այս որոշման նախապատմությունը»:

«Ներկայիս իրավիճակը մեկ անգամ եւս ապացուցում է, որ երկարաժամկետ հեռանկարում պաշտպանական կարողությունների զարգացումը պետք է շարունակվի, որպեսզի մենք պատրաստ լինենք գլոբալ անվտանգության ոլորտում նման կտրուկ փոփոխությունների»,-ավելացրել է նա։