Մինչեւ 2025 թ․ ՀԿԵ-ն ՀՀ-ում ամբողջությամբ կթարմացնի ուղեւորատար եւ բեռնատար գնացքները։ Այս մասին «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ձեռք կբերվի չորս վագոնից բաղկացած նոր էլեկտրագնացք: «Այս կերպ, մինչեւ 2025 թվականը, ՀԿԵ-ն գրեթե ամբողջությամբ կթարմացնի Հայաստանի ուղեւորատար եւ բեռնատար գնացքները»,-նշեց նա։