«Սպուտնիկ լայթ» պատվաստանյութերը որակի վերահսկողություն կանցնեն, որից հետո հասանելի կլինեն Հայաստանի բնակչությանը: Այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) տնօրեն Վլադիմիր Պրիմակը:
«Մենք արդեն «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի ավելի քան 200 հազար դեղաչափ ենք մատակարարել: Սա մեծ ձեռքբերում է»,- նշել է Վլադիմիր Պրիմակը:
Նա պարզաբանել է, որ նախատեսվում է ակտիվացնել համագործակցությունը, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: