Վերին Լարս անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա 6.5 անգամ: Այս մասին սեպտեմբերի 20-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը:

Նա պարզաբանեց, որ բացի հեռահար քաղաքական խնդիրներից, կա նաեւ փոխադարձ առեւտրի խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանք, որն իրականացվում է ինչպես նորմատիվ կարգավորման մակարդակով, այնպես էլ, եթե, օրինակ,  վերցնենք Վերին Լարս անցակետի հիմնական ավտոմոբիլային անցակետը, որի միջոցով իրականացվում է հիմնական ավտոմոբիլային հաղորդակցությունը, բեռների հիմնական հոսքը:

Նրա խոսքով՝ կան որոշակի դժվարություններ, այդ թվում՝ այն ​​պատճառով, որ այժմ այս կետում վերակառուցման աշխատանքներ են իրականացվում:

«Տրանսպորտի նախարարության մեր գործընկերների հետ միասին մենք այս իրավիճակը պահում ենք շատ լուրջ վերահսկողության տակ: Մենք հայտարարում ենք, որ մինչեւ 2022 թվականի կեսերը պետք է ավարտվի վերակառուցումը մարդատար տրանսպորտի մասով, մինչեւ 2022 թվականի ավարտը կավարտվի վերակառուցումը բեռնափոխադրումների մասով: Կարծում եմ, որ սա լուրջ գործնական քայլ կլինի մեր երկկողմ փոխգործակցության, ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության համար՝ ապրանքաշրջանառության արագացման բարելավման եւ այն գործարարների աշխատանքի դյուրացման նպատակով, ովքեր զբաղվում են Հայաստանից Ռուսաստան ապրանքների մատակարարմամբ եւ հակառակը»,- ասաց Վոլվաչը: