Քանի դեռ թուրքը մեր հարեւանն է, պատերչազմը չի ավարտվել, ընդհակառակը, մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, պետք է միասնական լինենք, ուժեղանանք, որ պատերազմը իրոք հաղթենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանը:

«Հայի ոգին անսասան է, մեզ միայն բացակայում է համախմբվածությունը: 1990-ականներին, երբ մենք հաղթեցինք, նույն թուրքն էր, որ մեր դեմից փախչում էր: Հարյուրավգոր, հազարավոր զինվորներ զենքերը թողած փախչում էին: Ի՞նչ է պատահել մեզ, էդ նույն մարդիկ ենք: Էդքան սպառազինություն ունեին իրենք, բայց մենք կարողացանք 7-8 միլիոնանոց Ադրբեջանին հաղթել: Մենք լրիվ սպառազինությունն իրենցից խլել ենք ու մեր տարածքներն ազատագրել ենք:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, ըստ որի Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել Նիկոլ Փաշինյանի՝ իր հետ հանդիպելու առաջարկը, Մելքոնյանն ասաց. «Չկա հավերժական թշնամի, չկա հավերժական բարեկամ: Կարող են բարեկամներն լ փոխվել, թշնամիներն էլ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհին, գեներալն ընդգծեց. «Այնտեղ խնդիրը հիմնականում պարսկական մեքենաների հետ է կախպված: Դա արդեն նաեւ պարսիկների խնդիրն է, որ կարողանան ինչ-որ ձեւով այդ հարցին միջամտեն ու կարողանանք լուծել: Այդ հարցը լուծվող է:

Իսկ եթե երկու հոգի մոլորվում են, գնում են ինչ-որ տեղ անցնում են, էս իշխանություննե՞րն են մեղավոր: Եթե էդ մարդիկ չեն մոլորվել, հիմա հետ են եկել, պետք է ասեն՝ մեզ գողացել են, մեզ առեւանգել են, թող ասեն»:

Նրա խոսքով, Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը կառուցվել է 20 տարի առաջ, որը կիսատ է մնացել. «Հիմա այդ ճանապարհը եթե կառուցվում է, դա շատ լավ է: Մենք պետք է այլընտրանք ունենանք: Մենք նաեւ «Հյուսիս-հարավ»-ն ենք կառուցելու, որն ընհանրապես այդտեղով չի անցնելու: Հիմա ասում են՝ երկու հոգու տարել են, վաղը կասեն՝ 4 հոգու տարան: Եթե մենք այլընտրանքը ունենանք, էլ այդտեղից ոչ ոքի չեն տանելու: Իրենք կանգնելու են իրենց սահմանի վրա, մենք էլ՝ մեր սահմանի վրա: Ես որքան գիտեմ, մինչեւ նոյեմբերի վերջ, այդ ճանապարհն աշխատելու է: Հիմա թափով աշխատանք։ է տարվում, որ օր առաջ այդ ճանապարհը պատրաստ լինի»: