Samsung-ի առաջատար սմարթֆոնների նոր սերունդը պատյանների այլ դիզայն եւ մի շարք տեխնիկական բարելավումներ կստանա: Իրատեսական ռենդերները հրապարակվել են LetsGoDigital ռեսուրսի կողմից:

Արտահոսված տեղեկատվության վրա հիմնված վիզուալիզացումը ներկայացնում է շարքի միջանկյալ մոդելը. Galaxy S22 Plus-ը տեղավորվելու է հիմնական S22-ի եւ առավելագույն S22 Ultra-ի միջեւ: Առաջատարի արտաքին տեսքը նման է ներկայիս սերնդին. կկրճատվեն դիսփլեյի շրջանակները կկրճատվեն, իսկ տեսախցիկի բլոկը կդառնա էլ ավելի խոշոր:

Վերջինիս էական փոփոխություններ են սպասում. Հիմնական սենսոր «կնշանակվի» 50 մեգապիքսելանոց ISOCELL GN5-ը՝ մատրիցի ֆիզիկական չափի մեծացմամբ: Կփոխվի նաեւ հեռախոսային տեսախցիկը, որը կարող է քոչել S22 Ultra-ից:

Samsung Galaxy S22 սմարթֆոնների ընտանիքի թողարկումը սպասվում է 2022 թվականի ձմռանը, հեռախոսների արժեքը չի բացահայտվում: