«Յանդեքս» եւ «Ուրալ» ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում աշխատանքով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց  ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

«Իհարկե, հայկական շուկան նման ընկերությւոնների համար շատ մեծ չէ։ Այնուամենայնիվ, բանակցություններ ենք վարում։ «Ուրալ» ընկերությունը հետաքրքրված է հավաքների արտադրությամբ` Իրաքում եւ Իրանում իր ներկայությունը մեծացնելու հեռանկարով»,- ասաց Տողանյանը։