Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ հաղթահարելու տնտեսական ճգնաժամն ու պանդեմիան։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական համագործակցությունը խորը արմատներ ունի։ «Համատեղ ջանքերով մենք կարող ենք օգնել միմյանց՝ գտնելու պատասխաններ գլոբալ մարտահրավերների, տնտեսական ճգնաժամի եւ  պանդեմիայի հաղթահարման համար։ Միեւնույն ժամանակ, մենք կարող ենք հասնել լավագույն արդյունքների եւ նույնիսկ գերազանցել դրանք»,-նշել է նա։  

Սակայն Օվերչուկի խոսքով՝ առեւտրի ընթացիկ ցուցանիշները չեն կարող բավարարել ռազմավարական գործընկերներին, եւ դրա համար պետք  ավելիին հասնել։

«Դրա համար մենք լուրջ պոտենցիալ ունենք։ Հայ եւ ռուս գործարարները պետությունից աջակցություն են ստանում։ Կա հնարավորություն ՝ օգտագործելու գործիքներն ու ռուսական ինստիտուտները։ Այդ ամենն անկասկած կնպաստի բիզնեսի զարգացմանը»,-հավելել է ՌԴ փոխվարչապետը։